«Ինտերի»-ը մտադիր չէ հետ քայլ անել Մխիթարյանին ներկայացված իր առաջարկից։ Նշվում է , որ Հայ ֆուտբոլային աստղը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչից հետո արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին: Այս մասին տեղեկացնում են իտալական պարբերականները:
Ըստ հաղորդագրության Հենրիխ Մխիթարյանին այժմ վիճակված է կրել «Ինտերի» մարզաշապիկը, եթե նա չորոշի վերջին վայրկյանին հետքայլ անել և ընդունել շաբաթներ առաջ «Ռոմայի» ներկայացրած առաջին առաջարկը։ «Սակայն «Ռոման» Մխիթարյանի մերձավորներին հայտնել է, որ մտադիր չէ բարձրացնել արդեն իսկ բարձր համարվող նախնական առաջարկը։» ,- գրում է պարբերականը:
Նշենք , որ «Ինտերը» օրեր առաջ բանավոր համաձայնության է եկել 33-ամյա հայ կիսապաշտպանի հետ: Հենրիխի՝ «Ռոմայի» հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը: Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: