Արթուր Գրիգորյանի դուստրը Մանե Գրիգորյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Մանե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի ԺՊ պաշտոնը։

Ես մեծացել ու կայացել եմ երգի թատրոնի ստեղծագործական միջավայրում և տեսել՝ ինչպես է հորս ջանքերի, տաղանդի, համառության ու հայրենասիրության շնորհիվ այս թատրոնը միս ու шրյnւն ստացել, ձայն ու հնչողություն, որն այսօր լսելի է ամենուր։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր 28 տարիների ընթացքում աշխատել են երգի թատրոնում. մենք երկար ճանապարհ ենք անցել ու դեռ շատ անելիքներ ունենք միասին։ Ամեն ինչ արվելու է՝ Հայաստանի երգի պետական թատրոնի անունը բարձր ու հնչեղ պահելու համար և շարունակելու եմ պահպանել հայրիկիս՝ երգարվեստում սահմանած բարձր նշաձողը և ստեղծելով նորը՝ զարգացնել նրանից ժառանգած ավանդույթները:

Քո գործը մի’շտ կապրի, Պա՜պ…»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս