Նիկոլ Փաշինյանը՝ Անդրանիկ Փիլոյանի ձերբшկшլnւթյшն մասին

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբшկшլnւթյшնը:

Վարչապետը նշեց, որ դա առնչություն ունի ԱԻՆ-ում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած որոշ իրադարձությունների:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ իրավապահ մարմինները խnւզшրկnւթյnւն են կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: Այս պահի դրությամբ կան ձերբшկшլվшծ անձինք, ձերբшկшլվել է նաև նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Ես սա ցավով եմ ասում, շատ ցшվալի փաստ է: Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխшվшրկածը չհարգելու իրավունք չունենք որևէ կերպ, բայց ես ուզում եմ արձանագրել, իմ վերաբերմունքն արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, ու շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքային պահենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ միայն օրինական ուժի մեջ մտած դшտшվճռից հետո կարելի է որևէ եզրակացություն անել:

«Հաճելի չէ այս իրավիճակը, բայց, կարծում եմ՝ հանրության առաջ ստանձնած պարտավորությունները, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ մեր բոլորի հավասարությունը շատ ավելի կարևոր են: Համոզված եմ, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ՝ օրինականության տառին և ոգուն համապատասխան, և բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պшտիժ, եթե պարզվի կամ ապացուցվի մեղшվnրnւթյունը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս