«Թուրքիայում տեղի ունեցող վшյրիվերnւմներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Թուրքիայում տեղի ունեցող վшյրիվերnւմներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել և միևնույն ժամանակ իր հնարավորությունների չափով թուլացնել էրդողանական վարչախմբի դիրքերը։

Նմանօրինակ քայլերից մեկն իրանցի գործարարների և իրանական կապիտալի համար Հայաստանում «տնտեսական դրախտի» ստեղծումն է, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիայում հսկայական միջոցներ շրջանառող և բազմաթիվ բիզնեսներ ունեցող իրանցի գործարարներն այժմ այնտեղ բшխ-վել են զգալի խնդիրների, ուստի փորձելու են գտնել այլընտրանքներ հարևան երկրների շրջանակում։

Այդպիսի այլընտրանքի հնարավորություն իմիջային և աշխարհագրական առումներով հենց այժմ էլ ունի Հայաստանը, սակայն միայն դա բավարար չէ հաջողության հասնելու համար, որը բնականաբար պահանջում է լրջագույն և հստակ ծրագրված աշխատանք»: , — գրել է Ոսկանյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս