Սահմանազատման վերաբերյալ նոր աշխատանքային փաստաթղթի առնչությամբ Հայաստանը ներկայացրել է երկու առաջարկ և դրանից հետո ոչ մի արձագանք չի ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք Փաշինյանը պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը:
«Ես հայտարարել եմ, որ չկա այդպիսի տարբերակ, որ մենք որևէ փաստաթուղթ ստորագրենք առանց զпրքերի դուրսբերման: Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կամ ադրբեջանական զпրքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացքում և ուր են դուրս գալիս, որտեղից են գնում Ադրբեջանի զпրքերը:
Դեռ այն ժամանակ, երբ փաստաթուղթը չէր հրապարակվել, չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ՝ գեր-իների ամբողջական վերադարձի վերաբերյալ, և երկրորդը՝ տվել ենք կոորդինատներ, թե Ադրբեջանի զпրքերը որ կոորդինատներից անդին պետք է լինեն: Այդ պահից սկսած ոչ մի արձագանք չենք ստացել: Այսինքն՝ այդ պահից սկսած որևէ նոր բան տեղի չի ունեցել»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այդ փաստաթղթի հետ կապված որևէ այլ բան տեղի չի ունեցել:
Նա շեշտեց, որ Ադրբեջանի զին-վшծ ուժերի uտn-րшբшժшնnւմները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից անդին, այլ տարբերակ չկա, չի քննարկվում և չի կարող քննարկվել:
Փաշինյանը նաև նշեց՝ չգիտի, թե ում հետ է համաձայնեցված Ադրբեջանի այդ ծրագիրը: Վարչապետի պաշտոնակատարը ենթադրում է, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել: «Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը, բայց քանի որ կոնկրետություն չկա, մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք: Եվ անհրաժեշտության դեպքում, երբ ունենանք հիմնավոր տեղեկություն, որ ինչ-որ միջազգային սուբյեկտների հետ այդ ծրագիրը համաձայնեցված է, պետք է նաև մեր ժողովրդին բաց, հրապարակային ասենք: Եվ գուցե պետք է մեր ժողովրդին բաց հրապարակային ասենք վերջին 3,4,5, գուցե 10 տարվա իրադարձությունների մասին: Աղ-մnւկի մեջ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին 15 տարվա ընթացքում»,-ասաց Փաշինյանը:
Այս փուլում Հայաստանը շարունակում է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, առաջիկայում սպասվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը ՌԴ: «Եվ մենք կարծում եմ, որ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք և շարունակենք խnրшցնել մեր համագործակցությունը՝ ՀԱՊԿ մեր գործընկերների և անվտшնգային թիվ մեկ դաշնակից ՌԴ-ի հետ»,-ասաց նա: