Քիմ Քարդաշյանը ներկայացել է Մերլին Մոնրոյի «Ծնունդդ շնորհավոր պարոն Նախագահ» լեգենդար 4,81 միլիոն դոլար արժողությամբ զգեստով . (լուսանկարներ)

Ընդամենը երեք շաբաթում 16 կիլոգրամ կորցնելուց հետո, Հայուհի համաշխարհային գերաստղ Քիմ Քարդաշյանը Met Gala ամենամյա միջոցառմանը ներկայացել է 1962 թվականի «Ծնունդդ շնորհավոր պարոն Նախագահ» համաշխարհային ասղ Մերլին Մոնրոյի խորհրդանշական զգեստով։

Քիմ Քարդաշյանը միջոցառմանը ժամանել էր ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ միասին:

Քիմի հայտնի կոնքերը պատմական զգեստի մեջ տեղավորելը այդքան էլ հեշտ չի եղել: 41-ամյա ռեալիթի աստղը բացահայտեց, որ ինքն իրեն ստիպել է 16 կիլոգրամ նիհարել ընդամենը երեք շաբաթվա ընթացքում, որպեսզի այդ լեգենդար զգեստը հարմար լինի:

Արդեն մբողջ ամերիկյան լրատվամիջոցների վերնագրերը հետևյալն են . «Քիմ Քարդաշյանի Մերլին Մոնրոյի պահը. Ռեալիթի աստղը վերածվում է շիկահերի՝ 1962 թվականի «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» խորհրդանշական զգեստով»

Մերլին Մոնրոյի ուլունքներով շողշողացող զգեստը ձևավորվել է հանրահայտ դիզայներ Ժան Լուիի կողմից: Տեղադրված է Օռլանդոյի թանգարանում այն գնել է 4,81 միլիոն դոլարով:

«Սա Մերլին Մոնրոյի զգեստն է։ Այն վաթսուն տարեկան է»,- ասել է Քիմը կարմիր գորգի վրա։

Մերիլին Մոնրոն մահացել է 1962 թվականին 36 տարեկանում: Նա այն ժամանակ1440 դոլար էր վճարել դիզայներին: Զգեստը աճուրդում վաճառված ամենաթանկ զգեստն է ամբողջ աշխարհում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս