Իսպանիայում սկսել են գազ ստանալ փողոցների նարինջներից

Իսպանական Սևիլիայում սկսել են էլեկտրականություն արտադրել գազից, որը ստացվում է նարինջներից: Դրանք հավաքվում են քաղաքի փողոցներում: Այս մասին գրում է EAdaily լրատվականը:

Սևիլիայի EMASESA քաղաքային ջրային ընկերությունը իրականացնում է քաղաքի հայտնի նարինջների մնացորդներից էլեկտրաէներգիա ստանալու սխեմա: Փորձարկումները ցույց են տվել, որ 1 տոննա նարնջից կարելի է արտադրել 50 կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Սա բավական է 1 օրվա ընթացքում 5 տուն էլեկտրաէներգիայով սնուցելու համար:

48 000 նարնջի քաղաքային ծառեր տարեկան բերում են 5,7 հազար տոննա պտուղ, որոնք ընկնում և մնում են փողոցներում ձմռանը: Դրանք դառն են, ուստի մարդիկ չեն ուտում: Ընդհանուր զանգվածից 35 տոննա նարինջ արդեն օգտագործվում է մաքուր էներգիա ստանալու համար քաղաքի EDAR Copero կեղտաջրերի մաքրման կայանում:

«Նարինջը մանրացվում է. ստացվում է 50% հյութ, 50% թափոն: Հյութի մեջ պարունակվող շաքարից արտադրվում է մեծ քանակությամբ մեթան պարունակող գազ, որն էլ օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար»,- պատմել է Emasesa ընկերության շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Բենիգնո Լոպեսը:

EMASESA-ն նախատեսում է, որ կայանը կօգտագործի ավելի շատ նարինջներ և կարտադրի մոտ 1500 կՎտ ժամ: Սա 150 տուն էլեկտրաէներգիայով կապահովի: Հզորությունը մեծացնելու համար Սևիլիայի իշխանություններին անհրաժեշտ է ներդնել 250 000 եվրո:

Եթե քաղաքի բոլոր նարինջները վերամշակվեն, ապա 73 000 տուն կարող է էլեկտրամատակարարում ստանալ: Ներկայումս փողոցի նարինջների մեծ մասն օգտագործվում է անասնապահական կերի կամ Մեծ Բրիտանիայում դառը մարմելադ արտադրելու համար:

Նյութի աղբյուր՝ www.tert.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս