Ղազախստանը և Թուրքիան ստորագրեցին ռшզմшկшն և հետшխ nւզnւթյшն համաձայնագիր: Տոկաև . «Թուրքիան կարևոր ռшզմшվարական գործընկեր է Ղազախստանի համար»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիան և Ղազախստանը համատեղ փոխադարձ առևտրի ծավալը կհասցնեն 10 միլիարդ դոլարի։ Այս մասին թուրքական պետության ղեկավարն ասել է Անկարայում իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Հուսանք, որ մենք միասին ձեռնարկած քայլերով կհասնենք 10 միլիարդ դոլարի նպատակին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Քասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հերթին ընդգծել է, որ Թուրքիան շատ կարևոր ռшզմшվարական գործընկեր է Ղազախստանի համար։
Տոկաևը նաև ասել է, որ Թուրքիա այցի ընթացքում կողմերը կստորագրեն 1 միլիարդ դոլարի երկկողմանի առևտրային համաձայնագրեր։

Թուրքիան և Ղազախստանը համագործակցության 15 համաձայնագիր են ստորագրել . Թուրքիայի և Ղազախստանի նախագահների նեղ և ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են համագործակցության 15 պայմանագիր։

Փաստաթղթերը նախատեսում են համագործակցություն տրանսպորտի, պաշտպանական արդյունաբերության, ռшզմшկшն հետшխ-nւզnւթյшն, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, մաքսային հսկողության, բնապահպանության, կրթության, երիտասարդական քաղաքականության, կապի և արխիվների ոլորտներում։

Նշենք , որ այսօր Անկարայում կայացել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ղազախստանի նախագահը պետական ​​այցով ժամանել է Թուրքիա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս