Դուք ճանաչեք Հյուսիսային Կիպրոսը մենք կճանաչենք Ղրիմը . Թուրքիայի առաջարկին Պեսկովը պատասխանել է հետևյալը

Ռուսական շրջանները չեն կարող լինել և երբեք չեն լինի որևէ գործարքի առարկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովստին»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը այսպես է մեկնաբանել թուրք պրոֆեսորի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ու Անկարան կարող են համաձայնության գալ Ղրիմի կարգավիճակի հարցում, եթե Ռուսաստանը ճանաչի Հյուսիսային Կիպրոսը:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը բացառում է նման համաձայնության հավանականությունը:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս