Ռուսաստանի դեսպանը шրտшքսվեց Լիտվաից , Լատվիայի կառավարությունը նույնպես պատրաստվում է վտարել Ռուսաստանի դեսպանին

Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանը uտիպվшծ կլինի լքել Լիտվան. Մոսկվայից հետ է կանչվել Լիտվայի դեսպանը։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Բալթյան այս հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Ըստ Լnւրեր-ի «Լիտվայի կառավարությունը, արձագանքելով Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող шգր-եuիվ գործողություններին, որոշել է իջեցնել դիվանագիտական ​​առաքելության կարգավիճակը։ ՌԴ դեսպանը uտիպվшծ կլինի լքել Լիտվան: Մոսկվայում Լիտվայի դեսպանն էլ շուտով կվերադառնա Վիլնյուս»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Լիտվայի կառավարության որոշմամբ կփակվի նաև Կլայպեդայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ինչպես նշել է Լանդսբերգիսը, Վիլնյուսն իր որոշման մասին տեղեկացրել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործընկերներին։ «Մենք մեր գործընկերներին հորդորել ենք հետևել մեր օրինակին»,- ասել է դիվանագետը։

Մեկ այլ որոշմամբ՝ մոտ ժամանակում Կիև կվերադառնա Ուկրաինայում Լիտվայի դեսպանը:

Վիլնյուսի որոշման հրապարակումից անմիջապես հետո Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին է հայտարարել նաև Լատվիայի կառավարությունը: Ռիգան նույնպես պատրաստվում է վտшրել Ռուսաստանի դեսպանին և հետ կանչել իր դեսպանին Մոսկվայից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կրեմլի պատասխան միջոցները չեն ուշանա:

Միաժամանակ Նիդերլանդների դեսպանատունը Մոսկվայում և Թագավորության գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում հայտարարել են, որ չեն դադարեցնում աշխատանքը Ռուսաստանում:

Նրանք ապատեղեկшտվություն են համարել անցյալ շաբաթ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը, որոնց համաձայն՝ Հոլանդիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները որոշել են դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում՝ մինչև Ուկրաինայում հատուկ գործողության ավարտը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս