Կիպրոսը եղել է, կա և կմնա թուրքական .Մեզ համար ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հայտարարությունները ոչինչ են . Բահչելի

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ իշխող կոալիցիայի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (Գորշ գայլեր) առաջնորդ Դեվլեթ Բահչելին նոր uшդրիչ հայտարարությամբ է հանդես եկել պնդելով, որ Կիպրոսը թուրքական է:

«Կիպրոսը եղել է, կա և կմնա թուրքական», — ասել է Բահչելին ՝ մեկնաբանելով Վարոշայի մասնակի վերաբացման վերաբերյալ միջազգային արձագանքներին:

«47 տարի անց բացահայտվեց 1974-ի խաղաղության գործողության քաղաքական և ռшզմшվшրшկшն արդյունքը, և հորիզոնում հայտնվեց Կիպրոսի թուրքական պետությունը: Կիպրոսը եղել է, կա և կմնա թուրքական:Բոլորը պետք է ընդունեն, որ Կիպրոսում կա երկու առանձին պետություն: ԵՄ-ի, ԱՄՆ-ի, կիպրացի հույների կարծիքը այս հարցում աննշան մանրունք է թուրքերի համար: Ֆամագուստաի բացելու որոշումը ճիշտ է, և մեզ համար ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունները ոչինչ են:» , — ասել է ծայրահեղ ազգայնական առաջնորդը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս