Այսօր առաջնային խնդիրը հայ-ադրբեջականան սահմանի դեմարկացիայի գործընթացի մեկնարկն է․ ՌԴ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացքում առաջընթացը հնարավորություն կտա էական կերպով առաջ շարժվել Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ լրատվամիջոցների հարցերին պատասխանների հայտարարության մեջ, որոնք ստացվել են նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան ելնում է եռակողմ համաձայնությունների ամբողջական կատարումից, որոնք ամրագրված են Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում։

«Առաջնային խնդիրն այսօր հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում։ Այդ ուղղություններում առաջընթացը հնարավորություն կտա էականորեն առաջ շարժվել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ այս տարի նշվում է Ռուսաստանի՝ ԱՊՀ շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 –ամյակը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի։ «Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ մենք նախապատրաստում ենք հոբելյանական միջոցառումներ։ Հաշվի առնելով, որ մի շարք միջոցառումներ կրելու են մշակութա-լուսավորչական բնույթ, ելնում ենք նրանից, որ դրանք հանրության համար ևս հետաքրքրություն կներկայացնեն»,- ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս