Կրեմլը` Ղարաբաղում սրված իրավիճակի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակով և զսպվածության կոչ է անում կողմերին։«Մենք շատ ուշադիր հետևում ենք։ Բնականաբար, մտահոգված ենք, որ իրավիճակը սրվել է։ Կողմերին զսպվածության, իսկ գլխավորը՝ եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման կոչ ենք անում», — նշել է նա։

Պեսկովն ասել է նաև, որ ԼՂ իրավիճակի սրման ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսային բանակցություն դեռևս չկա, բայց խոսակցությունը կարելի է օպերատիվ կերպով համաձայնեցնել:Միաժամանակ նա չի բացառել, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ժամանակ կանդրադառնան Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակին։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս