Ռուսաստանը կարող է դուրս գալ համաշխարհային երկու կարևոր կազմակերպություններից

Ռուսական որոշ լրատվամիջոցներ հղում կատարելով դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյին հաղորդում են , որ Ռուսաստանի Պետական դուման հարավոր է քննարկի Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալը:

«Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայի խորհրդից, հիմա եկել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ժամանակը, դրանք անտեսել են իրենց պարտավորությունները մեր երկրի նկատմամբ»,- ասել է փոխխոսնակը:

Այդ հայտարարությունը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահի տեղակալը հնչեցրել է վերին պալատում՝ Դաշնության խորհրդում տեղի ունեցած Խորհրդարանական 10-րդ հավաքում:

Պյոտր Տոլստոյի փոխանցմամբ, Ռուսաստանը պետք է վերանայի պայմանագրերը, «որոնք ոչ թե օգուտ, այլ անմիջական վ-նшu են հասցնում երկրին»:

Ռուսաստանը 1948 թվականին է միացել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և 2012-ին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս