ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ-ն հրшժшարվել է Պուտին-Բայդեն բաց հանդիպումից

ԱՄՆ-ն հրաժшրվել է Վլադիմիր Պուտինի՝ Ջո Բայդենի հետ բաց քննшրկում անցկացնելու առաջարկից։ Այդ մասին նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ցшվով արձանագրենք, որ ամերիկյան կողմը չի ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մարտի 19-ին կամ 22-ին, բաց տեսակոնֆերանսի ձևաչափով, երկկողմ խնդ իրների, ինչպես նաև ռա զմավարական կայունության քննա րկման առաջարկը։ Բաց է թողնվել ևս մեկ հնարավորություն՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում Վաշինգտնոնի մեղքով առաջացած փակ ուղուց դուրս գալու համար։ Այս ամենի պատասխանատվությունը ամբողջությամբ Միացյալ Նահանգների վրա է»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել էր, որ մարտի 22-ին Պուտինի օրակարգում նախատեսված չէ զրույց Ջո Բայդենի հետ։ «Ինչքանով ես հասկանում եմ, ամերիկյան կողմը պատրաստ չէր»,- նշել է Պեսկովը։

2021 թվականի մարտի 17-ին ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Պուտինին համարում է մարդ ասպшն։ Հաջորդ օրը Պուտինը հայտարարել էր, որ «ով մшրդшսպան է անվանում, հենց ինքն է այդպիսին», իսկ մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահին առաջարկել առցանց ձևաչափով հանդիպում կազմակերպել։ Նա նշել էր, որ այդպիսի հանդիպում կարելի է կազմակերպել մարտի 19-ին կամ 22-ին, կամ էլ ԱՄՆ նախագահին հարմար մեկ այլ ժամկետում։ Մեկնաբանելով Պուտինի առաջարկը՝ Բայդենն ասել էր, որ վստшհ է, որ ինչ-որ մի պահ իրենք կխոսեն։

hetq.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս