«Կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց են սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է։

Երկրի արտգործնախարարը նշել է, որ իրենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է: Ըստ նրա իրենք երկու ժողովուրդ, երկու պետություն են։

Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել էր, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում ու պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս