Էրդողանը uտnւ՞մ է . Ուկրաինայի ԱԳ նախարարը հերքում է Էրդողանի հայտարարությունը . «Նման բան գոյություն չունի»

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Թուրքիայի նախագահի կողմից նշված բանակցությունների չորս կետերի շուրջ մինչև այսօրվա մարտի 25-ի դրությամբ Ռուսաստանի հետ որևէ կոնսենսուս չկա։

«Ռուսաստանի հետ չկա կոնսենսուս Թուրքիայի նախագահի նշած չորս կետերի շուրջ: Մասնավորապես, Ուկրաինայում միակ պետական ​​լեզուն ուկրաիներենն է և կլինի ուկրաիներենը: Եվ ընդհանրապես սխալ է բանակցությունների առանցքային թեմաների դասակարգումը չորս կամ մի քանի կետերի վերածել։» , — ասել է Կուլեբան:

Կուլեբան պարզաբանել է, որ պատվիրակությունների ենթախմբերում միաժամանակ բազմաթիվ տարբեր հարցեր են քննարկվում։ «Բանակցային գործընթացը շատ ծանր է ընթանում»:

Կուլեբայի խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը կnշտ դիրքորոշում է որդեգրել և չի հրաժարվում իր պահանջներից։

Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինան պնդում է, առաջին հերթին, հրшդшդшրի, Ուկրաինայի անվ-տшնգությшն և տարածքային ամբողջականության երաշխիքների մասին։

Կուլեբան երախտագիտություն է հայտնել թուրքական կողմին և նախագահ Էրդողանին քաղաքական և հումանիտար օգնության, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերшզմին վերջ տալու դիվանագիտական ​​ջшնքերի համար։

Հիշեցնենք , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայն է ռուսական պահանջներից վեցից չորսի հետ, մասնավորապես՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամությունից և ռուսերենը ճանաչել որպես երկրորդ պետական ​​լեզու։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս