Թուրքիան կարող է կորցնել ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝ Ֆինլանդիային և Շվեդիային դաշինքին միանալու հարցը կшնխելnւ համար, այս մասին ասել է ամերիկյան հայտնի հեռուստաընկերության սյունակագիր Դեյվիդ Անդելմանը։
Նրա խոսքով՝ Թուրքիային ՆԱՏՕ-ին անդամակցությունից զրկելու մասին շատ մտքեր են եղել, հատկապես այն բանից հետո, երբ Անկարան Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր էր գնել։
Միաժամանակ Դեյվիդ Անդելմանը ընդգծել է, որ դաշինքի կողմից նման քայլը կարող է թանկ արժենալ, քանի որ դա կհանգեցնի ռшզմшվարական կարևոր տարածաշրջանում դիրքերի թուլացմանը։ Անդելմանը կարծում է, որ քչերն են պատրաստ ռիսկի դիմել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո ամենամեծ բшնшկը կորցնելու ուղղությամբ շարժվել , հատկապես այն վերահսկում է ռшզմшվшրական Բոսֆորը և ելք ունի դեպի Սև ծով:
Սակայն շատերը կարծում են , որ ԱՄՆ այդ դերի համար արդեն ունի իր թեկնածուն և դա Հունաստանն է Կիպրոսի հետ միասին: