Ղրղզստանը հայտնում է, որ Տաջիկստանի զորքերը գնդակոծում են Բատկեն քաղաքը

Տաջիկստանի զորքերը գնդակոծում են Ղրղզստանի մարզկենտրոն Բատկեն քաղաքը։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի զինված ուժերի աղբյուրը։

«Նրանք արդեն գնդակոծում են Բատկեն քաղաքը, բայց դա սահմանի հետ կապ չունի»,- ասել է աղբյուրը։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին լայնամասշտաբ բախումներ են սկսվել ուրբաթ առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ։

Տաջիկական կողմի տվյալներով՝ Ղրղզստանի տարածքից գնդակոծության ժամանակ զոհվել է տաջիկ մեկ սահմանապահ, երեքը՝ վիրավորվել։ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է 18 զոհի մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս