Ալիևի կողմից վերահսկվող լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը օգոստոսի 1-ին Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրել։
ՌԴ ՊՆ կայքում միայն հաջորդ օրն է հրապարակվում ամենօրյա մոնիտորինգի մասին տեղեկագիրը։
Ըստ այդմ, ՌԴ պաշտպանության գերատեսչության կայքում շփման գծում երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկատվությունը կհրապարակվի միայն այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00-ին։