Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննա րկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ Լավրովն ու Չավուշօղլուն խոսել են երկկողմանի առանցքային հարցերի շուրջ գործողությունների համակարգման վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջա նքերի համակարգումը՝ ներառյալ Կովկասում իրավիճակի հետագա կայունացումը։

Քննարկվել է բոսնիական կարգավորմանը նպաստելու համատեղ քայլերի հնարավորությունը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային օրակարգի շուրջ՝ Սիրիա, Լիբիա, Ուկրաինա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս