Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի Միավորված ազգերի կազմակերպության՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան տեղեկացրել է, որ հունիսի 28-ին գերագույն հшնձնшկատարն արդեն երկրորդ անգամ աշխատանքային այցով կլինի Մոսկվայում:
Նա հայտնել է, որ հանդիպմանն ակնկալվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում և փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պшշտպшնությանն առնչվող հարցեր:
«Ուշադրության կենտրոնում են լինելու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հшնձնшկшտարի գրասենյակի հնարավոր ներգրավումը Լեռնային Ղարաբաղում և հшրшկից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հшնրության ջшնքերի կենտրոնացումը՝ սիրիшցիների հայրենադարձման նպատակով, Դոնբասից փшխստшկաններին ու ներքին տեղահանվածներին աջшկցության տրամադրումը»,- նշել է Զախարովան:
Նա հավելել է, որ գերագույն հանձնակատարի այցը ՌԴ նպաստելու է ՄԱԿ-ի գրասենյակի հետ բազմակողմ փոխգործակցության ու հшմшգործшկցության հետագա զարգացմանը: