Մինչև օգոստոսի վերջ Մոսկվա–Երևան–Բաքու բարձր մակարդակով շփումներ են նախատեսվում. ՌԴ ԱԳՆ

Մինչև օգոստոսի վերջ Մոսկվան նախատեսում է բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարբեր ուղղություններով:

Ճեպազրույցի ժամանակ նման հայատարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին։

«Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ամենաբարձր մակարդակով ցանկացած շփում մեկնաբանվում է նախագահի աշխատակազմի կողմից։ Ընդ որում, ծրագրում ենք բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել։ Հստակ տեղեկատվություն կտրամադրենք ավելի ուշ»,- հավելել է Նեչաևը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս