Մեծ Բրիտանիայի կառավարության պատասխանը՝ Ադրբեջանում ռազմավարի այգու բացման որոշման վերաբերյալ

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արձագանքել է Բաքվում ռա զմավարի այգի բացելու որոշմանը և հավաստիացրել, որ Բրիտանիայի կառավարությունն աջ ակցում է ՀՀ կառավարությանը, որը վերականգնվում է նախորդ տարվա հակա մարտությունից հետո։

Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի նամակին ի պատասխան Բրիտանիայի Մարդու իրավունների հարցերով պետնախարար Թարիք Ահմադը գրել է.

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը տեղյակ է ռա զմավարի այգու մասին, որը բացվել է վերջերս Բաքվում՝ հաջորդելով ղարաբաղյան հակ ամարտությանը։ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցով նախարարը փետրվարին տարածաշրջան կատարած այցի ժամանակ երկու կողմերին՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին հորդորել էր զե րծ մնալ հռետ որաբանությունից գործողություններից, որոնք կարող են սրել լար վածությունը։ Մենք կշարունակենք համապատասխան կառավարությունների առջև բարձրաձայնել մեր մտա հոգությունները։

Ես ցանկանում եմ վստահեցնել, որ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի Հայաստանի կառավարությանը, որը վերա կանգնվում է անցյալ տարվա հակա մարտությունից հետո։ Կշարունակենք երկու կողմերին խրա խուսել, որ բանակցություններ վարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-նշված է նամակում։

Աղբյուր` Փաստինֆո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս