Չնայած պատժամիջոցներին, ՌԴ-ն այս տարի Եվրոպա գազի վաճառքից կստանա ռեկորդային 100 մլրդ դոլար

Ռուսաստանն այս տարի կարող է ռեկորդային 100 միլիարդ դոլար ստանալ եվրոպական երկրներին գազի վաճառքից՝ էներգակիրների գների կտրուկ աճի պայմաններում:

Նման կանխատեսում են արել Citi բանկի վերլուծաբանները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Հրապարակված տվյալների համաձայն՝ գազի վաճառքից կանխատեսվող եկամուտը գրեթե երկու անգամ ավելի է լինելու, քան նախորդ տարի։ Այնուամենայնիվ, վերլուծությունը հաշվի չի առնում նավթի, ածխի և այլ օգտակար հանածոների վաճառքից ստացված ֆինանսական մուտքերը։

Հրատարակությունը նշում է, որ, չնայած պատժամիջոցներին, ամպագոռգոռ հայտարարություններին և էմբարգո կիրառելու խոստումներին, ԵՄ 27 երկրներ օրական 200 միլիոն դոլար են ուղարկում «Գազպրոմ»-ին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս