Պուտին . «Արևմուտքը պարզապես խելագարվել է»

Արևմտյան երկրները հասել են անհեթեթության՝ ցանկացած այլընտրանքային տեսակետ համարելով որպես քարոզչություն և սպшռնալիք ժողովրդավարության համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 19-րդ հանդիպման եզրափակիչ լիագումար նիստում։

«Արևմուտքում հասել են աբսուրդի այն կետին, երբ ցանկացած այլընտրանքային տեսակետ հայտարարվում է դ-իվերսիոն, քարոզչություն և սպш-ռնալիք ժողովրդավարության համար։ Դե, նայեք ինքներդ ձեզ: Մի՞թե մենք բոլորս այդքան հզոր ենք: Մեր հակառակորդներին ուղղված ցանկացած քննադատություն ընկալվում է որպես Կրեմլի ձեռքի գործը։ Գոնե ուղեղներդ շարժեք, մի ավելի հետաքրքիր բան ասեք։ Հայեցակարգային ինչ-որ կերպ արտահայտեք ձեր տեսակետը: Չի կարելի ամեն ինչում մեղադրել Կրեմլին։

Եթե դուք դեմոկրատ եք, ապա թվում է, որ դուք պետք է ողջունեք միլիարդավոր մարդկանց ազատության բնական ցանկությունը։ Բայց ոչ! Արևմուտքը դա անվանում է լիբերալ կանոնների վրա հիմնված կարգի խարխլում: Այն սկսում է տնտեսական և առևտրային պատերազմներ, պատժամիջոցներ, բոյկոտներ, գունավոր հեղափոխություններ, նախապատրաստում և իրականացնում է տարբեր տեսակի հեղաշրջումներ։

Դրանցից մեկը ող-բերգական հետեւшնքների հանգեցրեց Ուկրաինայում 2014-ին: Նրանք աջակցել են , նույնիսկ ասացին, թե որքան գումար են ծախսել այդ հեղաշրջման վրա։ Նրանք վերցրին Սոլեյմանիին և սպш-նեցին, չէ , որ սա այլ պետության պաշտոնյա էր։ Երրորդ երկրի տարածքում սպш-նում են և ասում. «Այո, մենք սպш-նել ենք»։ Ի՞նչ է դա ընդհանրապես: Որտե՞ղ ենք մենք ապրում»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս