Արցախում չպետք է հայկական զորքեր լինեն. Էրդողան

Պետք է ապահովել Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից եռակողմ հայտարարության համաձայն։ Թուրքական լրատվականների փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Ադրբեջանի կողմից խախտման վերաբերյալ որևէ հայտարարություն քննարկելի չէ։ Այս դեպքում հարցն Ադրբեջանի վրա հարձակումն է, որին ի պատասխան հետևել է պաշտպանություն»,- հայտարարել Է Էրդողանը։

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է ապահովել «Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս