Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից. Էրդողան

Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, ռուսական գազից, դա ռազմավարական հարց Է: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Մենք կապեր ունենք երկու կողմերի հետ (Ռուսաստանի եւ Ուկրաինայի): Ռուսաստանի հետ մենք ունենք «Ակկույու» ատոմային Էլեկտրակայանի նախագիծը: Դա մեզ համար շատ լուրջ աղբյուր Է: Մենք Ռուսաստանից ստանում ենք մեր կողմից սպառվող գազի 50 տոկոսը:

Դա մեզ համար ռազմավարական հարց Է, ռազմավարական հարաբերություններ: Մենք չենք կարող հրաժարվել դրանցից»,-Էրդողանն ասել Է երիտասարդների հետ զրույցում, նրա ելույթը հրապարակվել Է նրա Tweitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս