ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումը ԱՄՆ պարտությունն է, քանի որ Վաշինգտոնը չի կարողացել կայունացնել իրավիճակը այդ երկրում: Լավրովի հայտարարությունն իհարկե հասնում է զավեշտի, եթե իհարկե չվերաբերի հարցերի, որոնք ունեն լրջագույն ռազմա-քաղաքական նշանակություն: Ընդ որում, Սերգեյ Լավրովը իհարկե մեղմ ասած բոլորից լավ գիտե այդ մասին, պարզապես բա րդ է խոստովանել սեփական պարտությունը և պրո պագանդայի անհրաժեշտությունը պա հանջում է խոսել ԱՄՆ պարտության մասին:
Մինչդեռ, Ռուսաստանը միջինասիական ուղղությամբ կանգնած է հերթական պա րտության առաջ, միաժամանակ քաղում է արդեն իսկ արձանագրած մեկ այլ՝ կովկասյան պա րտության դառը պտուղը, որը ռուսական փորձագիտական շրջանակները փորձում են ներկայացնել ուժեղ հաղթանակ: Երբ 2001 թվականի սեպտեմբերի 14-ին առաջին Պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նոր նախագահ Պուտինը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Սևանում սկուտեր էր վարում՝ Նյու Յորքում տեղի ունեցած խոշոր ահաբեկ ությունից մի քանի օր անց, ամերիկյան քաղաքական վերնախավը մշակում էր ռազմավարական խոշոր ու երկարաժամկետ ծրագրերից մեկը, որ պետք է իրականացվեր Աֆղանստանի ուղղությամբ արշավով: ՌԴ նոր նախագահ Պուտինին թվում էր, թե ԽՍՀՄ-ից հետո այս անգամ արդեն Աֆղանստանում խրվելու է ԱՄՆ, և Պուտինը թերևս պատրաստվում էր բավականությամբ հետևել այդ պրոցեսին: Իրականությունը սակայն ստացվեց փոքր ինչ այլ և այժմ խրվելու էական ռիսկի առաջ է Ռուսաստանը, որը քողարկելու համար առաջ է քաշում ԱՄՆ պարտության «թեզը»:Մինչդեռ, ամերիկյան տապալման ակնկալիք ունեցող Կրեմլը պատրաստվում էր վերականգնել ԽՍՀՄ ազդեցությունը, այդ թվում նաև Հայաստանի շահերի ու անվտանգության, Արցախի հաշվին: Դրա վկայություններն էլ ռուս-ադրբեջանական փաստաթղթերն էին, որ ստո րագրվում էին Պուտինի նախագահության մեկնարկից, որտեղ Ադրբեջանը հռչակվում էր ռա զմավարական գործընկեր: Թե ինչ էր մտածում այդ առիթով Պուտինի հետ Սևանում սկուտեր վարող Ռոբերտ Քոչարյանը, այլ խոսակցության առարկա է, սակայն Պուտինի «իդեա-ֆիքսը» հանգեցրեց ընդամենը նրան, որ Ռուսաստանը ոչ թե ԽՍՀՄ է վերականգնում, այլ ընդամենը ծառայում է Թուրքիայի կամ Էրդողանի «օսմանյան կայսրությունը» վերականգնելու գործին: Դժբ ախտաբար, ծառայում է այդ գործում հայկական հնազանդություն ապահովելու գործիք: Եվ այսօր արդեն, Էրդողանի օսման-կայսերական հավակնությունները բավարարվելով Կովկասում, անցել են Կասպիցն ու միջինասիական ռեգիոնում են, որտեղից քսան տարի առաջ հաստատվելուց հետո, ներկայումս հետ է քաշվում ԱՄՆ Ռուսաստանին ճնշելու դերը Թուրքիային հանձնարարում նաև այդ մեծ ռե գիոնում, իհարկե առանցքային թի րախ ունենալով Չինաստանը:
Ամբողջ հարցն այն է, որ Նահանգները կարող է և դեմ չլինել Թուրքիա-Չինաստան գործակցությանն ու պայմանավորվածություններին, հածշվի առնելով այն, որ Անկարան ինքն էլ գիտե՝ առանց Արևմուտքի աջակցության, Չինաստանն ուղղակի խժռելու է «օսմանյան» ամեն ինչ, և պայմանավորվելու կգնա միայն այն դեպքում, երբ գիտե, որ Թուրքիայի մեջքին կա Արևմուտք: Այլ կերպ ասած, միջինասիական ռեգիոնում Թուրքիան կարող է վերածվել ամերիկա-չինական յուրօրինակ «պլատֆորմի», խաղից դուրս դնելով Ռուսաստանին:
ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Ղազախստանում կառուցվում է նոր քաղաք՝ Թուրքիստան, որը արդեն իսկ հռչակվել է թյուրքական աշխարհի կենտրոն: Այդ իրավիճակում Լավրովը խոսում է ԱՄՆ պարտությունից, և այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ խիստ մտահոգիչ, այդ թվում բնականաբար Հայաստանի համար: Այժմ իհարկե Լավրովի վրա ծիծաղելու ժամանակը չէ: Հայաստանը պետք է առավելագույնս արագ էական քաղաքական շփումներ և օրակարգեր ձևավորի Չինաստանի ու ԱՄՆ հետ, որովհետև Ռուսաստանը տեսանելի ապագայում փորձելու է գտնել մեկին, որի վրա քարոզչական մակարդակում կբարդի իր պարտությունները: Կովկասում դա Հայաստանն էր, բայց չարժե զարմանալ և առավել ևս բացառել, որ միջինասիական ռեգիոնում էլ չգտնելով «թույլ օղակ», թուրք-ադրբեջանական փողերով ներծծված ռուսական «էլիտան» որոշի դարձյալ կանգ առնել Հայաստանի վրա: