Թուրք «Գորշ գայլերը» ձեռնոց են նետել Հունաստանին

«Գորշ գայլեր» անունով հայտնի թուրք ազգայնականներն իրենց տելեգրամյան ալիքում հրապարակել են քարտեզ՝ չթաքցնելով հունական մի շարք կղզիների նկատմամբ իրենց հավակնությունները, անմիջապես հետո էլ հայտարարել, թե, իբր, «Կրետեն Թուրքիայի անբաժանելի մասն է»։

Ավելի վաղ Թուրքիայի կառավարության կոալիցիայի մաս կազմող «Ազգային շարժում» կուսակցության առջնորդ, Էրդողանի գործընկեր Դեվլեթ Բախչելին այցելել էր «Գորշ գայլերի» գրասենյակ և լուսանկարվել այն քարտեզի ֆոնին,

որում Էգեյան ծովի և Կրետե կղզու մի մասը ներկայցված է որպես Թուրքիային պատկանող տարածք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս