Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն ասել է.«Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի»:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերից մեկն Իրանի հետ համատեղ արտադրանքի և առևտրաշրջանառության ծավալի ավելացումն է»,-կիրակի օրը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Իրանի Սպահան նահանգի նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ասել է. «Իրանցի արտադրողները կարող են օգտագործել Հայաստանում առկա պոտենցիալները՝ իրենց արտադրանքը ամբողջացնելու և արտահանելու համար»:

Աբբաս Ռեզային կիրակի օրը Սպահանի հյուրանոցներից մեկում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման շրջանակներում, նշել է. «Սպահանն ունի ավելի քան 10 հազար արդյունաբերական միավոր, որը հանդիսանում է հարմար վայր ներդրողների համար, և հարևան երկրները կարող են այս նահանգի տարբեր ոլորտների պոտենցիալներն օգտագործել ներդրում կատարելու համար»:

«Համաշխարհային իմպերիալիզմի կո շտ պшտժшմիջոցների հետևանքով шրգե լքներ են դրվել առևտրային հարաբերությունների և ներդրումների վրա»,- հավելել է Սպահանի նահագապետ Աբբաս Ռեզային:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն ուրբաթ օրը ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով:

Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս