ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Տելեգրամ-ալիքում հերքել է արտաքին գործերի նախարար Սերգեկ Լավրովի հոսպիտալացման մասին լուրերը և պնդել, որ նախարարը Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովին ժամանելուց հետո չի դիմել բժշկական որևէ օգնության։
Հիշեցնենք` նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում սպասվում է G20-ի հանդիպումը: Ռուսական պատվիրակությունը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ գագաթնաժողով է ժամանել երեկ` նոյեմբերի 13-ին, այսօր արդեն միջազգային լրատվամիջոցները լուրեր են տարածել նախարարի՝ հիվանդանոցում գտնվելու մասին:Ի պատասխան Associated Press գործակալության հրապարակման` ՌԴ ԱԳ նախարարն անձամբ է հայտնել, որ ինքը հոսպիտալացված չէ, այլ գտնվում է հյուրանոցում և պատրաստվում է G20-ի գագաթնաժողովին։
Ըստ ՏԱՍՍ-ի հրապարակած լուսանկարի՝ Լավրովը հյուրանոցում կարդում է նյութեր վաղվա գագաթնաժողովի համար;Հիշեցնենք՝ «Մեծ քսանյակ»-ի՝ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-16-ը: Գագաթնաժողովին հրավիրված է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին, թեև Ուկրաինան G20-ի անդամ չէ:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնել Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին, ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։