Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ։ Շնորհավորական խոսքում ասված է.

«Սիրելի՛ կանայք,

Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:

Անգնահատելի է այն արժեքների հանդեպ ձեր դաստիարակությունը, որ ոգեշչում է արարելու ցանկությամբ, ողողում հայրենիքի ու ընտանիքի, պետության հանդեպ անձնուրաց սիրով:
Պետք է չդադարող ծրագրերով արմատավորել գիտակցումը, որ ձեր իրավունքների երաշխավորմամբ ու հավասարությամբ, ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը:

Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս