Պուտինն ու Էրդողանը կքննարկեն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները հղում անելով թուրք բարձրաստիճան անանուն պաշտոնյային։

Նա մանրամասնել է, որ բանակցությունները կանցկացվեն Սամարղանդում` Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, որը նախատեսված է սեպտեմբերի 15-16-ը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք ՝ րոպեներ առաջ հայտնի դարձավ , որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս