Ալիև . «Եկել է ժամանակը , որպեսզի Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կնքեն»

Թբիլիսիում կայացած բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել:

Ալիևը հայտարարել է, որ եկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ժամանակը։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Վրաստանի վարչապետին տեղեկացրել է Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների մասին։

Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկներ է ներկայացրել՝ բաղկացած 5 հիմնական սկզբունքներից։

«Հուսով եմ, որ հայկական կողմը քաղաքական կամք կդրսևորի և խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ՝ հիմնված միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունքների վրա», — ասել է Ալիևը։

Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի ստորագրումը խաղաղություն կբերի նաեւ Հարավային Կովկասին եւ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի։

Ալիեւը նաեւ նշել է, որ Ղարիբաշվիլիի հետ քննարկել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խորհրդակցություններ սկսելու հնարավորությունը։ «Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, մենք նույնպես պատրաստ ենք»,- ընդգծել է Ալիևը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս