ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Ադրբեջանի տարածքում գտնվող Հայկական անկլավների մասին

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ шնվտшնգnւթյшն խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, անդրադարձավ անկլավների թեմային: «1լ ուրեր»

«Ադրբեջանում չեն ներկայացվել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով: Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանն իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե նման հարցեր են բարձրացվում»,- ասաց Գրիգորյանը:

Խոսելով դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների աշխատանքային հանդիպման մասին՝ Գրիգորյանը նշեց, որ տեխնիկական համաձայնություն չունենալու պատճառով հանդիպումը կազմակերպել դեռևս չի ստացվել:

«Հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի, և աշխատանքային խումբը կհանդիպի»,- ասաց նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս