Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, թուրքական լրատվամիջոցի եթերով:

«Մենք մեր բոլոր քայլերը քննարկում ենք Ադրբեջանի հետ: Պատերազմի ավարտից հետո պետք է ձեռնարկվեն կարևոր քայլեր: Եթե Հայաստանը այս տեսակետը կիսում է, մենք կարող ենք համաձայնության գալ: Մենք ունենք հատուկ ներկայացուցիչներ: Նրանք մի քանի անգամ հանդիպել են և պարբերաբար հեռախոսազրույց են ունեցել: Ավիաթռիչքները բացվել են, որոշ քայլեր են ձեռնարկվել առևտրի ոլորտում: Կան աշխատանքներ կապված ավտոճանապարհների և երկաթուղիների հետ»,-ասել է թուրք պաշտոնյան:

Վերջինս նշել է, որ Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին նա ցանկանում էր հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև, սակայն այդ ամենը նրան չհաջողվեց իրականացնել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս