Չինական 30 ինքնաթիռներից բաղկացած ավիախումբը մտել է Թայվանի օդային տարացք , ինչը գրանցվել է Թայվանի հակաօդային պաշտպանության կողմից։ Այս մասին հայտնել են կղզու պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
Թայվանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ թայվանական կnրծшնիչները դուրս են եկել՝ նախազգուշացնելու չինական ռшզմшօդային ուժերի ավիախմբին՝ հակաօդային պաշտպանության ծածկույթի տարածք մտնելու մասին:
Նշենք , որ օրեր առաջ համացանցում էր հայտնվել գրեթե մեկ ժամ տևողությամբ աուդիո ձայնագրություն , որտեղ ձայնագրվել էին Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների և պաշտոնյաների խոսակցությունը Թայվանի ճակատագրի վերաբերյալ : Ձայնագրությունում ներկայացուցիչները քննարկել էին Թայվան ներխnւժnւմը: