Ներկայացվել են Բացառիկ Հիմնավոր փաստարկներ , որ հայ ազգի ձևավորումը սկիզբ է առել շատ ավելի շուտ, քան անգամ մ.թ.ա. 27-րդ դարը, այսինքն` Հայկի ու Բելի պшտերшզմը

Շարունակելով մեր հին` Հայկազյան տոմարի թեման, ստիպված եմ փարատել մեր Եկեղեցու կողմից ընդունված Մովսես Խորենացու դարավոր այն միֆը, որ մեր տոմարը, տարեգրությունը և ընդհանրապես մեր ազգի պատմությունը սկիզբ է առնում Հայկի հաղթանակից:

Ես չեմ ցանկանում հիմա անդրադառնալ այդ шզգшդшվ միֆի առաջ քաշման պաճառներին, թե ով, երբ և ինչու է այդ լեգենդը ներարկել մեր մեջ:

Վաղուց արդեն շատ օտարերկրյա մասնագետների կողմից ընդունելի է այն տեսակետը, որ Հայկի ու Բելի պատմությունը շատ ավելի հին է, քան Ասորեստանի հայտնվելը պատմական ասպարեզում, իսկ Ասորեստանի հիշատակումը շատ ավելի ուշ պատմական շրջանի շերտավորում է արդեն դարեր անցած իրական պատմության վրա: Այն ժամանակ, երբ Հայկի պատմությունը գրի առնվեց մաշտոցատառ հայերենով, արդեն ոչ ոք չէր հիշում Միջագետքի առաջին քաղաքակրթության`Շումերի մասին, բայց թարմ էր հիշողությունը հզոր Ասորեստանի մասին:

Եվ այսպես… Եթե հակիրճ, հաշվի առնելով, որ սա դեռ ընդամենը ֆեյսբուքյան գրառում է, ապա Հայկի ու Բելի պատմությունը իրական պшտերшզմի պատմություն է, որի ամենահին շարադրումը, ըստ ամենայնի, շումերական Էնմերքարի և Էնսուքեշդանայի վիպերգն է: Այն պատմում է շումերական Ուրուք քաղաքի իրական արքա Էնմերքարի, որը գահակալել է մ.թ.ա. 27րդ դարի սկզբում, և նրա հակառակորդ` Արատտայի արքա Էնսուքեշդանայի հшկшմшրտության մասին:

Որտեղի՞ց այս պնդումը: Հայտնի է, որ Նեմրոդի` բիբլիական Բաբելոնյան աշտարակի հեղինակի համար նախատիպ է հանդիսացել հենց այս շումերական արքան` Էնմերքարը, ով մտադիր էր իր քաղաքում կառուցեր նախադեպը չունեցող տաճար` նվիրված Ինաննա դիցուհուն, որը, ըստ նույն վիպերգի, իսկզբանէ Արատտայի դիցուհին էր: Այդպիսով, ըստ էության, տեղափոխեր այդ աստվածուհու պաշտամունքի կենտրոնը իր քաղաք-պետություն:

Մասնագետների համար այն, որ Նեմրոդի ու նրա Բաբելոնյան աշտարակի սկզբնաղբյուրը շումերական էպոսի Էնմերքարն է ու նրա երազած տաճարը, նույնքան ակնհայտ է և шնվի-ճելի, որքան այն, որ բիբլիական Նոյի և ջրհեղեղի պատմության սկզբնաղբյուրը կրկին շումերական մեկ այլ էպոս է` Գիլգամեշն ու Զիուսուդրան, որը բազմաթիվ դարեր անց հրեաների մոտ ստացավ այդ шղшվшղվшծ խմբագրության տեսքը:

Այստեղ կարիք կա պարզաբանելու, որ Էն-Մերքար և Էն-Սուքեշ-դանա անունների En նախադիր մասնիկը նշանակում է «տիրակալ», այսինքն` նույնը ինչ նշանակում է աքքադական Բել բառը: Իսկ հերսոների իրական անունները ճգրտված տեսքով մեզ քաջ ծանոթ Մարքար և բնիկ հայկական Սուքիաս անուններն են:

Ուրուքի Մարքարը սկզբից խնդրում, իսկ հետո արդեն պահանջում է Արատտայի տիրակալ Սուքիասից ցորենի դիմաց ուղարկել իրեն շինանյութ (երեսպատման համար լազուրիտ) և վարպետներ (քարտաշներ, շինողներ)` իր մտահղացած նոր, Ինաննայի տաճարը կառուցելու համար:

Մի փոքր շեղվեմ: Հայքում լազուրիտի հանք երբեք չի եղել, բայց, այնուամենայնիվ, հին աշխարհում այն անվանում էին Հայկական քար: Դրա պատճառը այն է, որ Բադախշանից այդ քարի մենաշնորհային մատակարարումը դեպի Միջագետք պատկանում էր միայն հայերին:

Բնականաբար, Սուքիասի համար դա անընդունելի պահանջ էր և շարունակաբար մերժում էր` անտեսելով հաջորդող վատթարացող սպш-ռնшլիքները: Վերջիվերջո, Մարքարը (Նեմրոդը, Բելը) արշավում է դեպի Արատտա:

Հերթն է խորին համոզմունքի երկրորդ հիմնավորման: Բոլորդ գիտեք, որ մեր ավանդազրույցների համաձայն, Բելը նույնպես նույնացվում է Նեմրոդին: Մեր մի ավանդազրույցի համաձայն` երբ Բելը ներխ-ուժում է Հայք, նա կառուցում է իր պալատը Սարակն սարի գագաթին (հավանաբար իր ճամբարն է խփ-ում այդ սարի փեշերին), որը այդ օրվանից ստանում է Նեմրութ անվանումը: Պատահական չի, որ այդ լեռն (հրшբուխը) ունի երկու անվանում (հին ու նոր): Ու հենց այդ անունից է առաջացել ՆԱՄՌՈՏ ածականը:

Սակայն Մարքարն իր ներխ-ուժումից գրեթե անմիջապես հետո լուրջ դիմադրության է արժանանում: Չնայաց դրան, նրան հաջողվում է հասնել մինչև «Արատտայի պատերը», որտեղից նրա զո րքի վրա, կարծես անձրևի պես, նետերի և արբալետներից քարերի տшրшպ է թшփվում:

Ես հատուկ շեշտեցի, բառացի «Արատտայի ՊԱՏԵՐԸ» մեջբերումը, քանզի ոչ ոք սրան ուշադրություն չի դարձնում և հետևաբար չի գիտակցում սրա տակ թաքնվածը: Բանն այն է, որ Արատտա ասելիս հասկանում են երկիր, ու դա բնական է, որովհետև հենց շումերական տեքստում այդ երկրանվանը նախորդում է KUR (երկիր) գաղափարագիրը:

Հարկավոր է հասկանալ մի շատ պարզ բան, որ Արատտան, ինչպես և Ուրուքը ՔԱՂԱՔ-պետություն էր: Այսինքն` Արատտան նախևառաջ քաղաք էր, ինչպես ասենք Հռոմը, կամ Մոսկվան: Բայց գիտեք, նաև որ և´ Հռոմ (Rum), և´ Մոսկվա (Московия) ասելիս, հնում հասկանում էին նաև այդ մետրոպոլիանների շուրջ հիմնված երկրներ: Նույն այս շումերական էպոսում կա մի տող, որտեղ հիշատակվում է նաև մեր երկրի ավելի սովոր անունը` Դեսպանը գնաց հասավ երկիր Արարատանիի (Ururutani)` Արատտա (երկրամաս): Ամենայն հավանականությամբ Արատտա քաղաքը գտնվում էր Ձիրավի դաշտում` Բագավանից ոչ հեռու, Նպատ լեռան ստորոտում, ԱՐԱԾԱՆի գետի ակունքներում` աջ ափին, Դիադինի մոտ: Բայց այստեղ չեմ ցանկանում ավելի շեղվել և բերել բոլոր բազմաթիվ հիմնավորումները:

Քաղաքի պшշшրումը ձգձգվում է, «տարին բոլորում», իսկ թշ-նամուն ոչ մի կերպ չի հաջողվում նվшճել Արատտա բերդաքաղաքը: Մարքարը (Բելը) կարծում է, թե զшյրшցրել է Ինաննային, որ լքել է իրեն այսքան վճռորոշ պահին:

Ցшվոք, շումերական էպոսի շարունակությունը գրեթե չի պահպանվել: Հայտնի է միայն, որ ըստ ամենայնի, ի վերջո նրան հաջողվում է գրավել քաղաքը, քանզի պահպանվել է մի հատված, որից երևում է, որ Ուրուքի տաճարը վերջապես պատվում է լազուրիտով: Բայց մասնագետները միակարծիք են, որ այդ հատվածը ամենևին պատմության ավարտը չէ, այն մեզ չի հասել: Սակայն, սա արդեն երրորդ հիմքն է, այդ էպոսն ունի շարունակություն, որ է` Լուգալ-Բանդան և Հուրում լեռը: Լուգալ-Բանդան Մարքարի զին-шկիցն էր, նրա հավատարիմ սպարապետը: Եվ այդ շարադրանքից երևում է, որ պшտերшզմն արդեն շարունակում է ոչ թե առաջնորդ Մարքարը, այլ նրա Սպարապետը (ճիշտն այնպես, ինչպես Դավիթ Բեկի մш-հից հետո Մխիթար Սպարապետը): Եվ գրեթե նույն ավարտով. հաղթանակի մասին ոչ մի խոսք չի գնում, այլ մնում էր միայն պատվով դուրս գալ և փրկել մնացած զո րքը:

Հավանաբար, Արատտա «պոլիսը» ընկնում է այդ պшտերшզմում, քանզի դրանից հետո այլևս չի հիշատակվում: Կարծում եմ, որ Սուքիասը ստիպված է լինում այն թողնել ճիշտ այնպես, ինչպես դարեր անց Տիգրան Մեծը թողնում է Տիգրանակերտը (կամ Կուտուզովը Մոսկվան), որպեսզի մարտավարական այս նահանջով հաղթի պատերազմում: Ես կարող եմ միայն ենթադրել, որ Մարքարը հասնելով իր նպատակին, որը երկիրը նվաճելը չէր, այլ, ինչպես ասորիների արշավանքները հետագայում, դաս տալ և տանել իրեն այդքան անհրաժեշտ ավարը: Կարող եմ ենթադրել, որ ուժերը վերադասավորելով և միավորելով, Սուքիասը պատժելու նպատակով հետшպնդել է նրան և հասել է թշ-նամու զո րքին Հայոց ձորում, ուր և ջшխ-ջшխել է Մարքարի բшնшկը և սպ-шնել նրան:

Մինչ օրս ուշադրություն չեն դարձնում այն փաստին, որ եթե դա զուտ արքայի՝ Հայկի (Սուքիասի) տարած հաղթանակ էր, առանց Հայոց գլխավոր աստծո, այսինքն առանց Հայա աստծո միջшմտությшն, ապա ինչու է ձորը կոչվում Հայոց ձոր, այլ ոչ Հայկի ձոր…

Համաձայն մեր ավանդազրուցի` նրա մասնատված դին Սուքիասը թш-ղում է իր երկրի հարավ-արևելյան սահմանին (դարպասների մոտ, ոտեղից նա պիտի ներխ-ուժшծ լիներ Հայք)` Եփրատին մոտ մի լեռան վրա, որն անվանվեց Նեմրութ` հիշատակելու համար այդ հաղթանակը: Այս լեռն այսօր ավելի հայտնի է Անտիոքոս Ա Երվանդունու դшմբшրանով, սակայն, դժվար թե Անտիոքոս Ա-ն պատահական է ընտրել հենց այդ լեռն իր դшմբшրանի համար:

Մեր ավանդազրույցներից մեկի համաձայն, Բելին Հայկը սպ-шնել է ոչ թե Հայոց ձորում, այլ Նեմրութի (Սարակնի) գագաթին… Ինչու՞ երկու վայր: Որտեղի՞ց է այս խառնաշփոթը:

Շումերական այդ էպոսում հիշատակվում է Huru անվամբ լեռ, որի գագաթին են թողել զո-հվшծ համարված Մարքարի սպարապետին՝ Լու-գալ-բшնդшյին, որպեսզի шրշшվը շարունակեն, հասնեն Առատ, իսկ ետադարձին գան ու վերցնեն նրա դի-ն: Բայց պարզվել էր, որ նա չէր մш-հшցել, այլ միայնակ վերադարձել էր Ուրուք ու նորից ետ եկել…

Hu-ru լեռը շումերական էպոսում ըստ ամենայնի նույն Nemrut լեռն է… Huru նշանակում է կաթսա… Դե յուրաքանչյուր կոնաձև խառնարանային գագաթով լեռ նման է կաթսայի…

Հետագայում հրեաները Միջագետքի այս իրական պատմությունը ներկայացրեցին որպես խրшտшկան պատմություն մեծամիտ, իրեն աստվածացրած արքայի ըմբոստություն աստծո դեմ (Նեմրոդ նշանակում է «ըմբոստ»):

Բայց, այնուամենայնիվ, Արատտայի հիմնովի шվ-երվելը չափազանց ծшնր ու անվերականգնելի հшրվ-ած էր ոչ միայն այդ մայրաքաղաքի, այլ ամբողջ պետականության համար: Այն կարելի է համեմատել Արտաշատի (կամ Էրեբունու, Տոսպի, Տիգրանակերտի, Դվինի) ավերման հետ, որից հետո քաղաքը աստիճանաբար կորցնում էր իր դիրքը, իսկ վայրը մնում էր անգամ անհստակ, մինչև պեղումների մեկնարկը:

Հաղթանակից կարճ ժամանակ անց Հայքը դադարում է լինել մեկ միասնական, հզոր պետություն, այլ վերածվում է բազմաթիվ (տասնյակ) փոքր ու միջին արքայությունների (միայն արտաքին վտանգի դեպքում` կազմելով ընդհամենը դաշինք): Ստացվեց այն, ինչ հաճախ է լինում, ինչպես Մեսչյանի երգում է` Մենք հաղտեցինք պшտերшզմում, սակայն պարզվում է պարտվեցինք:

Եվ միայն Արամ արքայի օրոք (մ.թ.ա. 23-րդ դարում) Հայքը նորից վերամիավորվում է (իրական Արամի մասին կանդրադառնամ միայն տոմարին նվիրված շարքից հետո):

Եվս մի շերտավորման մասին պետք է խոսել (այստեղ, ինչպես, ասենք, Սասնա ծռեր էպոսում կան հետագա շերտավորումներ): Խորենացու մոտ այս իրադարձությունների վրա շերտավորվել է նաև հին ասորական (մ.թ.ա. 1111 թվականի) մի աղբյուրից հայտնի (իսկ մենք գիտենք, որ Խորենացու գլխավոր աղբյուրը եղել է ասորացի պատմիչ Կատինան) իշխանությունը կորցրաց և Միջագետքի նոր տիրակալներին` ասորի արքաներին ծառայել չցանկացած 300 ազնվականների` «քասիտների» (քաշուների, քաջերի) ընտանիքների վերադարձը Կադմուխը (Կադմոսի / Մասիոն) լեռներով Հայք (Կորդված լեռներ, «Քաջանց երկիր»), որտեղից մոտ մեկ դար դրանից առաջ նրանք шրշшվելով հասել էին Բաբելոն, տիրացել էին ամբողջ Միջագետքին ու հիմնել եկվոր տիրակալների նոր դինաստիա:

Այդ «քաշու» հայ արքաներից մեկին, Ուլա-Բարիաշին / Ulam-Baretes է պատկանում Մեծամորում գտնված հայտնի գորտ-կշռաքարը՝ սեպագիր գրառությամբ… Նա մ.թ.ա. 15-րդ դարում նվաճեց հարավային Միջագետքը և կոչեց իրեն “արքա Բաբելոնի, արքա Շումերի և Աքքադի”…

Ո´չ անգամ մ.թ.ա. 12-րդ դարում, ո´չ էլ դրանից հետո ոչ մի ասորի արքա չի զոհվել Հայքի դեմ արշավանքներում. դա փաստ է: Խորենացուն, հավանաբար, շփոթեցրել է այն, որ այդ ժամանակվա ասորի տիրակալ Տիկուլտի-Նինուրտա Ա-ը պատմության մեջ է մտել նաև իր նոր մայրաքաղաքում Իշթար դիցուհու տաճարի կառուցմամբ: Խորենացու մոտ սա միակ հայտնի շփոթությունը չէ, և դա բնական է: Նա այդ իրադարձությունների ժամանակակիցը չէր և գրի էր առել իրեն հասած սակայն տեղեկությունները, որոնք ժամանակի ընթացքում որոշակի աղավաղվել էին:

Հարց է առաջանում. լավ, հասկացանք որ Բելը դա ընդամենը կոչում է, իսկ նրա իրական անունը, ենթադրենք, իրոք Մարքար էր: Բա ինչո՞ւ Հայկ, այլ ոչ Սուքիաս: Ինչպե՞ս ստացվեց, որ Սուքիասը հանկարծ դարձավ Հայկ:

Հայտնի է, որ բոլոր ժամանակներում, հատկապես` Հին աշխարհում, արքաները (կամ առնվազն գլխավոր քրմեր) ներկայացվում էին որպես տվյալ ազգի կամ ցեղի գլխավոր աստվածության մարմնավորումներ, և քանզի հայոց հնագույն գլխավոր աստվածը Հայա աստվածն է (որը վկայված է շումերա-աքքադական աղբյուրներում), կարծում եմ, ավելի քան տրամաբանական է, որ Սուքիասի հերոսամարտի պատմությունը ներկայացվել և ընկալվել է որպես Հայա աստծու աստվածային միջամտություն: Այսինքն, ինչպես ընդունված էր, այդ իրական, բայց փառահեղ պատմությունն էլ առասպելական բնույթ է ստացել, ինչպես և շումերների և հրեաների մոտ հետագայում: Ուստի ժանրի կանոնների համաձայն` Սուքիասը նույնացվել է Հայա աստծու կերպարի հետ` որպես նրա ուղիղ մարամնավորում:

Այստեղ կարող ենք հիշել ասորական արքա Աշուր-Բանիպալին, եգիպտական Ամոն-Հատեպին և շատ այլ օրինակներ:

Բայց իրականությունն այն է, որ մեր ազգի և երկրի էնդոնիմը (ինքնանունը) առաջացել է ինչպես և բոլոր հին ազգերի մոտ, մեր գլխավոր աստծու անունից: Բերեմ միայն երկու օրինակ`ավելի չերկարացնելու համար: Հիշենք թեկուզ միայն ասորիներին և եգիպտոսի ղպտիներին: Առաջինների ինքնանունը առաջացել է նրանց գլխավոր աստված Ասուրից (Աշուր), իսկ ղպտիներինը (Եգիպտոսի բնիկներ) նրանց հինավուրց գլխավոր աստված Պտահից (հին հունական Այգյուպտոս, ղպտերենից hi-ku-Pta): Օրինակներ շատ կան:

Պարզապես, այլոց ճակատագիրը այլ է եղել, և նրանց պատմությունը գրավոր աղբյուրներով, առանց բազմաթիվ ու բազմաշերտ այլավաղումների հասել է մինչև մեր օրերը: Իսկ մենք` հայերս, չկարողանալով պահպանել մեր գրավոր աղբյուրները (չնշեմ բոլոր մեղավորներին, որոնցից գլխավորը, կարծում եմ, մեր իսկ Եկեղեցին է) ստիպված ենք եղել առ այսօր բավարարվել մեր բոլոր թշ-նամիների կողմից գրված մեր պատմությունով և կցկտուր, այլափոխված տեղեկություններով:

Մնում է միայն հասկանալ, թե ինչո՞ւ ԱՇՏԱՐԱԿ, եթե սկզբնաղբյուրում խոսքը գնում է տաճարի մասին: Բայն այն է, որ Ինաննա դիցուհու կերպարը ավելի ուշ շրջանում Միջագետքի մշակույթներում փոխարինվեց (անվանափոխվեց) Աշտարա (Իշթար) դիցուհով: Աշտարայի տաճարներն ունեին սարավանդատիպ հորինվածք: Այսինքն, աշտարակ ասելով հասկացել են այդ աստվածուհու տաճար (որի նախատիպը Ինաննան էր, կամ էլ` Աշտարան Ինաննայի իրավահաջորդն էր): Ավելի հասկանալի լինելու համար լուսանկարների շարքում տալիս եմ այդ տաճարների առանց լազուրիտե երեսպատման մանրակերտների գտածոները (մ.թ.ա. 25-րդ դարի վերջ), որոնք այսօր Բեռլինի Պեռգամի թանգարանի գլխավոր էքսպոնատներից են:

Շատ օտարերկրյա մասնագետներ վաղուց եկել են այն համոզման, որ շումերների հայրենիքը եղել է մի լեռնային երկիր, ուր նրանց տաճարները գտնվում էին լեռների գագաթներին (չնայաց շումերները պարզ գրում են որտեղից են եկել, ինչպես նաև որտեղից են Միջագետք եկել իրենց բոլոր գիտելիքները և մշակույթը): Եվ միայն հայտնվելով անապատային հարթավայրում, նրանք ստիպված սկսել են իրենց բուրգերը (զիկկուրատները) կամ արհեստական սարերը կառուցել, որպեսզի տաճարները բարձրության վրա լինեն:

Այստեղ երկու բառով ուզում են անդրադառնալ համացանցում տարածված կե-ղծ տեսակետին Դվինի նորահայտ բուրգի մասին: Հայե´ր ջան, հավատացնում եմ ձեզ, որ մեր նախնիները երբեք բուրգ չեն կառուցել, և այն ոչ թե այն պատճառով, որ չէին կարող կամ չեն մտահղացել, այլ այն պարզ պատճառով, որ դրա կարիքը չեն ունեցել. Չէ՞ որ, համաձայն շումերական աղբյուրների, հենց մեր նախնիներն են այդ ճարտարապետություն տարել Միջագետք: Մեր երկիրը լեռների պակաս չի ունեցել երբեք, իսկ Դվինի բուրգը անգամ բուրգ էլ չի: (Բացեք Google Earth՛ը (վերևից կամ այլ ռակուրսից) և նայեք և կտեսնեք, որ այն ընդամենը բնական, ոչ ճիշտ ֆոռմա ունեցող բլուր է, որը միջնադարում դամբարանի է վերածել քիչ հայտնի մի մոնղոլ իշխանիկ: Չնայաց ձեր խնդիրն է, ում անվեհապահորեն հավատալ, բայց չարժի դառնալ օտարների (ազիկների) արդարացի ծաղրանքի առարկա` փնտրելով ամպի մեջ որոշ տգ-ետ կամ հեքիաթահան անձանց ասածները: Ավելի լավ է` ճանաչեք ձեր արմատները:

Իսկ թե ի՞նչ տեսք են ունեցել մեր այդ շրջանի նախնիների լեռնագագաթ տաճարները, կարող եք պատկերացնել բերված լուսանկարներից մեկում այդօրինակ մեկի մանրակերտից (հայտնավերված Արև բլուրից (Ենոքավան), որը ցուցադրված է Պատմության թանգարանում): Կարծում եմ, այն ձեզ պիտի հիշեցնի Մոմիկի երկհարկ Բուրթալաշենը և նրա նախատիպ Օձունի բարձրաքանդակներով կոթողում պատկերված Հռիփսիմեի մատուռը (այժմ` քանդված): Երբ քրիստոնեությունը հաստատվեց Հայքում, այդ шվ-երված սրբավայր-հեթանոսական տաճարների հիմքերը վերածվեցին թուխ-մանուկների, որոնց էության ու ստուգումնաբանության մասին մեկ այլ անգամ կպատմեմ: Մեկ այլ լուսանկարի վրա այդպիսի մի հայտնի հեթանոսական արմատներով թուխմանուկ է:

Շումերական տեքստերից գիտենք, որ Հայա աստծու գլխավոր տաճարը, որը կրկին գտնվում էր Արատտայում, այլ ոչ Շումերում, նույնպես և ամբողջովին պատված է եղել լազուրիտով, ինչի համար էլ կոչվել է E-zagin (ինչը նշանակում է «լազուրիտե տաճար»): Կարելի է միայն երևակայել այդ տաճարի վսեմ տեսքը, ասենք, Նպատ լեռան գագաթին:

Եվ այսպես, այսօր մենք ավելի քան վստահ կարող ենք ասել, որ հայ ազգի ձևավորումը սկիզբ է առել շատ ավելի շուտ, քան անգամ մ.թ.ա. 27-րդ դարը, այսինքն` Հայկի ու Բելի (Սուքիասի ու Մարքարի) պшտերшզմը: Սուքիասն արքան էր մի միասնական, մեծ թագավորության ու ազգի, որը, ըստ նույն շումերական աղբյուրների, ձևավորվել ու կայացել էր նրանից շատ ավելի վաղ: Նա ամենևին այդ արքայության առաջին արքան ու հիմնադիրը չէր:

Վերադառնալով մեր հին հայկական, Հայկազյան տոմարին` պիտի ասեմ, որ միամիտ է կարծել, որ այդ տոմարի տարեգրությունը սկիզբ է առել այդ հաղթանակից, որ մինչ այդ Արարատան չի ունեցել տոմար: Իսկ եթե շարունակենք մնալ այն կարծիքին, որ, տոմարը հենց այդ փառահեղ հաղթանակից է սկիզբ առնում, ապա պարզապես ստի-պված ենք ընդունել, որ Ղ. Ալիշանի արված հաշվարկները սխալ են առնվազն երկու դարով: Այսինքն, որ այդ հաղթանակը տեղի է ունեցել ոչ թե մ.թ.ա. 25-րդ, մ.թ.ա. այլ 27-րդ դարում: Այդ հաշվարկին կանդրադառնամ հաջորդ գրառմանս մեջ:

Կներեք, որ շատ երկար ստացվեց: Իրականում այս թեման շատ ավելի ծավալուն շարադրման կարիք ունի, որպեսզի փարատի կասկածամտությունը, բայց facebook՛ի գրառման համար սրանից երկար նյութ ոչ ոք չի կարդա, և շատ կասկածում եմ, որ այսքանն էլ մինչև վերջ կարդացողներ կգտնվեն)):

Շարունակելի…

ED Melikyan

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս