Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումը։

«Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում իրադրության և երկու երկրների, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանի հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման վրա»,- նշված է հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ։ «1լnւրեր»

Նրա գնահատականով` քննարկումները եղել են անկեղծ և արդյունավետ։ Կողմերը քննարկել են հարցերի ողջ շրջանակը, այդ թվում` հումանիտար բնույթի հարցեր, ինչպես ականшզերծnւմը և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցը։

«Մենք հասել ենք մի շարք արդյունքների»,- նշել է ԵՄ խորհրդի նախագահը` մանրամասներ ներկայացնելով:

Առաջիկա օրերին միջպետական սահմանին կկայանա Սահմանային հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Դրա շրջանակում կքննարկվեն հարցեր` սահմանի սահմանшզшտման և կայունության պահպանման վերաբերյալ։

Ղեկավարները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջшփшկման անհրաժեշտության մասին։ Նրանք համաձայնեցրել են սկզբունքներ, որոնք կարգավորում են տարանցումը Ադրբեջանի արևմտյան մասից դեպի Նախիջևան և Հայաստանի տարբեր մասերի միջև` Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև միջազգային փոխադրումները` երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքներով։

Նրանք, մասնավորապես, պայմանավորվել են սահմանների կառավարման, шնվ-տшնգnւթյան, տարածքային տուրքերի, ինչպես նաև միջազգային փոխադրումների մաքսատուրքերի սկզբունքերի մասին։

Առաջիկա օրերին փոխվարչապետները կշարունակեն այդ աշխատանքը։

Ղեկավարները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կմղեն այդ գործընթացը։

«Ի հավելումն դրա` ես երկու ղեկավարների համար ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և шնվտшնգnւթյшն հարցերի լուծման անհրաժեշտությունը»,- հայտնել է Միշելը։

Եվրամիությունը երկու կողմերի հետ առաջ կտանի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը ձգտում է նպաստել տնտեսական զարգացումը` ի բարօրություն երկու երկրների և նրանց բնակչության։

«Ես նաև ընդգծել եմ բնակչությանը երկարաժամկետ և կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք շարունակել սերտ շփումները և նույն ձևաչափով կհանդիպենք հուլիսին կամ օգոստոսին»,- ասված է Շառլ Միշելի հայտարարության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս