Տրապիզոնի նահանգում հայտնաբերված 4-րդ դարի երկու քրիստոնեական մատուռները թուրքական իշխանությունները պատրաստվում են դարձնել տուրիզմի կենտրոն

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի Տրապիզոնի նահանգում գտնվող աշխարհի ամենահին ուղղափառ մենաստաններից մեկի` Սումելայի վերականգնման աշխատանքների ժամանակ, որը տեղի է ունենում Թուրքիայի մշակույթի հովանու ներքով, հայտնաբերվել է երկու մատուռ:

Ըստ տեղեկությունների՝ առաջիկայում դրանք բաց կլինեն զբոսաշրջիկների համար, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մենաստանի նկատմամբ:

Վերականգնման աշխատանքները դեռևս մեկնարկել էին 2015թ.-ին: Դրանց ներգրավված են բազմաթիվ մասնագետներ Թուրքիայի տարբեր համալսարաններից, հետազոտական կենտրոններից:Աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ ձեռագրեր, ինչպես նաև մենաստանի պատերին հայտնաբերվել են գրություններ, որոնք այժմ ուսումնասիրվում են մասնագետների կողմից:

Սումելան Պոլսի ուղղափառ եկեղեցուն պատկանող չգործող մենաստան է, որը կառուցվել է 4-րդ դարի վերջում-5-րդ դարի սկզբում: Այն ամենահին ուղղափառ մենաստաններից մեկն է աշխարհում և հավակնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելուն:

Վանական համալիրը հիմնադրել է Վարնավա վանականը (375-ից 395 թվականներին), իսկ հագարական (արաբական) шսպшտшկություններից հետո шվ-երվшծ վանական համալիրը 6-րդ դարում վերականգնել է Սուրբ Սոփրոնիուս Երուսաղեմցին։

Բյուզանդական դարաշրջանում վանքը ծաղկում է ապրել և վայելել կայսրերի սերը, որի շնորհիվ Տրապիզոնի կայսրության ժամանակ դարձել է Պոնտոսի ամենաազդեցիկ ու հարուստ վանքը։ Տրապիզոնի կայսրության անկումից հետո բոլոր արտոնություններն անցնում են սուլթան Սելիմին և հաջորդող օսմանյան միապետերին։

Վանքն իր ամենածաղկուն շրջանին է հասել XVIII-XIX դարերում։Հույն-թուրքական բնակչության փոխանակության ժամանակ հույն ուղղափառ բնակչությունն արտաքսվել է Անատոլիա՝ ըստ Լոզանի կոնֆերանսի. դրանից հետո վանական համալիրը դատարկվում է։ Մենաստանի մասունքները, այդ թվում և Պանագիա Սումելա հրաշագործ սրբապատկերը 1930 թվականին տեղափոխվել են Հունաստան և ցայսօր պահպանվում են նոր Պանագիա Սումելայում՝ Վերիայում (Մակեդոնիա)։

Մի քանի դար շարունակ վանական համալիրը ուխտատեղի էր ոչ միայն Պոնտոսի հույների, այլև համայն աշխարհի քրիստոնյաների համար, սակայն թուրքերը խիuտ բшցшսաբար էին մոտենում այդ ուխտագնացություններին։ Առաջին անգամ թույլատրվեցին ուխտագնացությունները 2007 թվականից։

2010 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության խնդրանքով թույլ տվեց պատարագ անցկացնել վանական համալիրում։ Այն առաջին անգամն էր սկսած 1922 թվականից ի վեր։ 2010 թվականի օգոստոսի 15-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին Բարդուղիմեոս I պատրիարքը պատարագ մատուցեց վանքում, որին մասնակցեցին հարյուրավոր ուխտավորներ աշխարհի տարբեր ծագերից։

Այսօր վանական համալիրը փակ է և վերականգնվում է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times