ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային . «Հակառակ դեպքում քրդերը կմտնեն Աֆրին»

Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է արել «Հայաթ Թահրիր ալ-Շամին» ահшբ-եկչական խմբավորմանը հանել Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքից: Նշենք , որ սրանք Անկարայի կողմից աջակցվող զի-նյալներն են:

Այս մասին հաղորդվում է Վաշինգտոնի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պատրաստած զեկույցում որում մասնավորապես ընդգծվում է, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը թույլ կտա քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին», այդ թվում՝ PKK-ի զի-նվшծ ստո-րաբաժանումներին, մուտք գործել տարածք։

Ըստ ստացվող տեղեկությունների՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» արմատական ​​իսլամիստական ​​խմբավորումը շարունակում է վերահսկել Աֆրին քաղաքը։ Նրա կողմից դուրս մղված Սիրիայի ազգային բա-նակի մաս կազմող «Ջեբհե ալ-Շամիյա» խմբավորման ստո-րաբաժանումները նահանջել են Թուրքիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ազեզ քաղաք։

Նշենք , որ Սիրիայի հյուսիսում իրավիճակի կտ-րուկ սրվել է , որտեղ մի քանի օր առաջ Հալեպի նահանգի Ալ-Բաբ քաղաքում զ-ինվшծ հակшմ-արտություն է սկսվել ի սկզբանե Սիրիայի ազգային բա-նակի մաս կազմող խմբավորումների միջև։

Վաշինգտոնը մտահոգված է, որ իսլամական ֆունդամենտալիստներն ընդլայնում են իրենց ազդեցությունը Սիրիայի հյուսիսում։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտահոգված է ահшբ-եկչական և արմատական ​​խմբավորումների գործողություններից, որոնք գրավել են Աֆրինը և օգտագործում են սիրիական հողերը իրենց նպատակների համար։

Ընդգծելով, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի զ-ինյալները պետք է անհապաղ հեռանան Աֆրինից, Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը և տարածաշրջանում նրա դաշնակիցները (այսինքն՝ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը, որոնք կազմված են PKK/YPG-ից) տարբեր գործիքներ ունեն՝ արմատական ​​խմբերի դեմ արդյունավետ օգտագործելու համար:

Ըստ քրդական աղբյուրների՝ Սիրիայի քրդական ազգային խորհրդի ներկայացուցիչները Թուրքիային սահմանակից Ղամիշլի քաղաքում հանդիպել են ԱՄՆ ներկայացուցիչների հետ և քննարկել Սիրիայի հյուսիսում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ներկայության ընդլայնման դեմ քայլերը:

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել է Սիրիայի հյուսիս-արևելյան հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Նիկոլաս Գրեյնջերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս