Աշխաբադում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը. թուրքական մամուլը դեռևս լռում է

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներն այն նկարագրում են որպես «տրանսպորտային ենթակառուցվածք» և «տրանսպորտային միջանցք»։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր Աշխաբատում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովիշրջանակներում հանդիպում են ունեցել:

Այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ ինչ են քննարկել երկու նախագահները:

Մինչ այդ նրանք առանձին ելույթներով են հանդես եկել գագաթնաժողովի նիստի ժամանակ և խոսել են մի շարք հակահայկական նախագծերի մասին, այդ թվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը գոյություն չունի:

Հիշեցնենք, որ ի պատասխան Բաքվի և Անկարայի բազմաթիվ անհիմն հայտարարությունների՝ Երևանը մշտապես շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա», նույնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև նոյեմբերի 23-ի օնլայն ասուլիսի ժամանակ։ «Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» ու ասում են` եթե չտաք, մենք պատերազմով այդ միջանցքը կստանանք», — ընդգծեց Փաշինյանը՝ շարունակելով․ — «Չի լինելու այդպիսի բան, բայց մյուս կողմից` Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային ու ավտոմոբիլային կապը վերականգնվի: Այո՛, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ, տվյալ դեպքում, Նախիջևանի մասին չէ խոսքը, խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է, ես հույս ունեմ` ճիշտ կհասկացվեմ՝ այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս