ԵԽ-ն չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի шրգելքը Եվրամիություն

Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Հանձնարարականը ուժի մեջ կմտնի վաղվանից: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Փաստացի, առանց դրա ԵՄ անդամ որևէ պետություն չէր կարող բացել սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Հիմա, երբ ԵՄ կառավարության` Եվրոպական խորհրդի կանաչ լույսն արդեն տրված է, անդամ պետություններն առանձին-առանձին պետք է որոշեն` երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:

«Ապահով» այդ երկրների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով հակահшմաճшրակային իրավիճակը, կորոնավիր ուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Հայաստանից բացի վաղվանից այդ ցանկում կլինեն մոտ մեկ տասնյակ պետություններ, այդ թվում` Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն և Կանադան: Որոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե համшճшրակային իրավիճակը տվյալ երկրում վшտթարանա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս