Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների փորձագետ Լուի Ֆիշմանը կարծում է, որ Իսրայելի իշխանափոխությունը կարող է զգալիորեն բարդացնել Թուրքիայի հետ հաշտեցումը՝ գրում է Ahval-ը:
Իսրայելի նոր առաջնորդներ Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը, ամենայն հավանականությամբ, ավելի անկեղծ կլինեն Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված քննադատության հարցում, քան իրենց նախորդը:
Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն բազմիցս ցուցադրաբար բախվում էր Էրդողանի հետ, բայց նրա վարչապետության ժամկետը նշանավորվեց նաև երկու երկրների միջև առևտրի աճով:
Մինչդեռ, ըստ Ֆիշմանի, Բենեթն ու Լապիդը շատ ավելի կո շտ դիրք են ընդունել Էրդողանի նկատմամբ և այդ հարցում ստանում են իրենց քաղաքական դաշնակիցների աջակցությունը:
Ֆիշմանն ասել է, որ Իսրայելի նոր կառավարությունն այժմ կարող է առաջ շարժվել Հայոց ցեղшսպանությունը ճանաչելու հարցում, ինչը Թուրքիան կտրականապես մե րժում է:
«Բենեթը Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես զե նք է օգտագործել իր հակաէրդողանական ելույթներում, Լապիդն էլ նախկինում իր աջшկցությունն է հայտնել ճանաչմանը»,- ասել է փորձագետը:
Ըստ Ֆիշմանի՝ դա զգալի հարված կլինի Իսրայելի հետ կապերի վերականգնմանն ուղղված Թուրքիայի ջանքերին՝ որպես տարածաշրջանային ավելի լայն մերձեցման առաջին քայլի:
Հաղորդում է«1Լուրեր»-ը