Թուրքիայում եթե ուզում են իրենց վրա փորձել ռուսական ոգին և զե նքը, ապա…ՌԴ-ի ԿՈՇՏ զգուշացումը Թուրքիային

Ռուսաստանի Դաշնությունից կոշտ արձագանք է եղել դեպի Թուրքիա Ռուսաստանի Դաշնության պետդումայից արձագանքել են թուրքական TRT1 պետական ՀԸ-ի եթերի ընթացքում հայտնված քարտեզին, ուր թուրքերը ցույց են

տվել իրենց ազդեցության գոտին, որը պետք է լինի առաջիկա տարիներին: Այն ընդգրկում է նաև Ղրիմն ու Կուբանը: Հիշեցնենք, որ քարտեզի մեջ թուրքական ազդեցության գոտում է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետությունը: Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին

պալատի պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը ենթադրել է, որ Անկարան Օսմանյան կայսրությունը վերականգնելու պլաններ ունի: Ամեն դեպքում, նրա գնահատականներով, Թուրքիան դժվար թե փորձ կատարի ուժով իրեն միացնել

ռուսական տարածքները: «Եթե նրանք ուզում են իրենց վրա փորձել ռուսական ոգին ու զե նքը, ապա թող փորձեն»,-հայտարարել է նա՝ թուրք չինովնիկներին կոչ անելով ուշադիր ուսումնասիրել ռուսական պատմությունը: Մեկ այլ պատգամավոր Պավել Շպերովի ասելով, Թուրքիան երբևէ չի թաքցրել իր մտադրությունները Ղրիմի մասին: Նա

ենթադրում է, որ Թուրքիան ուզում է ունենալ նույն ազդեցության գոտին, որը ունեցել է երկու հարյուր տարի առաջ, սակայն այժմ դա դժվար թե հնարավոր լինի քննարկել: Պատգամավորը նաև ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարը հորդորել է արձագանքել թուրքական պետական հեռուստաընկերությամբ նշյալ քարտեզի ցուցադրությանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս