Գերմանիան, հետևելով Ֆրանսիայի օրինակին, պատրաստվում է օրենքի ուժով պայ քարել իսլամիստ անջա տողականների դեմ

Գերմանիան, հետևելով Ֆրանսիայի օրինակին, պատրաստվում է օրենքի ուժով պայ քարել իսլամիստ անջա տողականների դեմ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը՝ «Քրիստոնյա Դեմոկրատական Միությունը» և «Քրիստոնյա Սոցիալիստական Միության» ներքին գործերի աշխատանքային խումբը նախապատրաստել են մի փաստաթուղթ, որով նախատեսվում է խստացնել պայ քարը իսլամիստների դեմ։ Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Այդ նպատակով փաստաթղթում ներկայացվել են մի շարք պահանջներ, որոնց թվում կան երկրում առկա մզկիթների հաշվառումը, արտասահմանյան ֆինանսավորումների վերահս կողությունը, իսլամիստական հոսանքների դեմ պայ քարում ավելի շատ հետախ ուզական ուժերի ներգրավումը և այլն։

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսլամիստական խմբերին իրենք հետևում են թե նահանգային հետախ ուզական ուժերի և թե անվտ անգության ուժերի մակարդակով։ Գերմանիայի օրենքները հնարավորություն են տալիս իսլամիստական խմբերի դեմ արդյունավետ պայքար կազմակերպել։ Նախարարությունն ընդգծել է նաև, որ Գերմանիան ուշադիր հետևում է Ֆրանսիայում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին ու համագործակցում է թե Ֆրանսիայի, թե մյուս եվրոպական երկրների հետ։

ՆԳՆ հայտարարության մեջ հղում է արվել նաև 2020թ․ նոյեմբերի 13-ին ԵՄ ներքին գործերի նախարարների հրապարակած համատեղ հայտարարությանը։ ՆԳ նախարարներն այդ հայտարարությամբ կոչ էին արել տարբեր կրոնների ներկայացուցիչներին լինել հանդուրժող և հարգալից միմյանց նկատմամբ՝ հավաստիացնելով, որ ԵՄ-ն երաշխավորում է ընդունող երկրի օրենքների պահպանմամբ խաղաղ կրոնական ազատությունը, սակայն հակառակ մտադրությամբ աչքի ընկնող ծայր ահեղականների դեմ կպայքարի իրավական պետության ամենախի ստ մեթոդներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 17-ին, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն առաջին ընթերցմամբ և ձայների 347 կողմ, 151 դեմ հարաբերությամբ ընդունեց «Անջատ ողականության դեմ պայ քարի մասին» օրինագիծը: Հաջորդ փուլը Սենատն է, որտեղ լսումներ տեղի կունենան մարտի վերջին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս