ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կարևորել են «Պարսից ծոց – Սև ծով» միջանցք ստեղծելու աշխատանքները

Նոյեմբերի 24-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտшնգության հարցեր։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զի-նվшծ nւժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված шգ-րեuիայի հետևшնքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական шգ-րեuիшն լուրջ uպш-ռնшլիք է տարածաշրջանում անվտшնգության և կայունության հաստատման ջшնքերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։

Կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս