Հունաստանում քաղաքաները կլուսավորվեն հայկական եռագույնով

Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով։ Այս մասին գրել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Մայրցամաքային Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով՝ ի նշան Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի։ Շնորհակալ ենք բոլորից, սկսած հյուսիսային Հունաստանի Կավալա քաղաքից»,- դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Նշենք , որ Հունաստանը այն առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը Խորհրդային Միությունից՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Երկու երկրներն էլ փոխադարձաբար ունեն դեսպանատներ համապատասխանաբար Երևանում և Աթենքում։ Հունաստանը ընդունել է նաև Հայոց Ցեղաս պшնությունը։ Բացի այդ, Հունաստանը ընդունել է նաև ժխտnւմը քրեшկшնшցնnղ օրենք։ Հունաստանը Հայաստանի երկրորդ ամենախոշոր ռшզմшկшն գործընկերն է՝ Ռուսաստանի Դաշնությունից հետո։ Հունաստանը նաև Հայաստանի ամենախոշոր գործընկեր պետությունն է Հյուսիսատլանտյան դաշինքում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս