ՀՀ ԱԳ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային шնվտшնգnւթյшն հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ:
«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար:» , — ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք , որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել էր թե իբր հայկական կողմը երկու անգամ չեղարկել է նախապես համաձայնեցրած հանդիպումները։